Կարո Ղուկասյանը, ով նոր է վերադարձել առաջնագծից, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հա ասում եմ չխոսամ, բայց չի լինում։
Դավաճաններ փնտրեք ազգի մեծամասնության մեջ, որ 18-ից 20 տարեկան զինվորներին թողել ու փախել են` են մարդկանց մեջ, որ կարող էին կռվել բայց տան պադվալներից դուրս չեն եկել` են մարդկանց մեջ, որ մեր սպաները կռվից հետո տուն գնալուց` իրենց տները տեսել են մասայական թալանված։
ՖԲ ում նստած մարդը կյանքում չի կարա պատկերացնի, թե մարտի դաշտում ինչ ա տեղի ունեցել։ Չեք պատկերացնի Մատաղիսում ինչ ա եղել, չեք պատկերացնի Ջաբրաիլում, Հադրութում ու ամենակարևորը Շուշիում ինչ ճակատամարտեր ա գնացել` ՉԵՔ ԿԱՐԱ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՔ։ Ձեր պատկերացրած սարսափ ֆիլմը դրա դեմ ոչինչ ա։
Էդ դրա արդյունքում շատերը մնացին շրջափակման մեջ ու հազիվ պրծան` մի քանի օրից մեր վիճակնել էր էդ լինելու. հասել էր նրան, որ մենք մեր տեխնիկան էինք ուզում վերացնենք, որ թուրքերը չգրավեն ու չօգտագործեն մեր դեմ։ Այ որ կառավարության շենք ջարդողները, 18 տարեկանին մենակ դիրքերում թողողները, տներ թալանողները օրինակ` Մատաղիսում կանգնած կռիվ անեին, հաստատ լիքը հաջողությունների կհասնեինք։
Մենք մեր սխալները կարանք բարդենք ում վրա ասես` անգամ Աստծու, բայց մեր սխալները ընդունելու ունակություն չունենք։ Են տիպի եմ հիասթափված, որ զահլա չկա ոչ մի նորություններին հետևեմ, պրոստը նենց մարդիկ են իրանց դրել Մոնթեյի տեղը, որ մի հատ սնարյադ ընկնի կողքերը․․․։
հ.գ . Խոսքս անտեղի փախնողների մասին ա, ոչ թե կյանքի ու մահվան կռվի ժամանակ նահանջողի։
հ.գ. Ուրախ եմ, որ մինչև վերջ մնացել եմ կռվի դաշտում։ Լավա մեռնեմ, քան անունս հրապարակեն մարտի ժամանակ փախնողների, գողցողների ցանկում։
Թերևս այսքանը` լավ մնացեք»: