Ռուսաստանի համար ղարաբաղյան հարցի կարգավորումը կարևոր է ներքին անվտանգության տեսանկյունից․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ներքին անվտանգության համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման կարևորության մասին, հայտնում է ТАСС-ը։

«Ռուսաստանի համար այս կարգի բախումները և դրանց կարգավորումը առանձնակի կարևորություն ունեն, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ հաշվի առնելով, որ միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում», – ուրբաթ օրը ասել է պետության ղեկավարը Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը նվիրված նիստում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Հայաստանի հետ «դարավոր կապեր ունի»:

«Ռուսաստանի համար ԱՊՀ ուղղությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է, սա ակնհայտ բան է բոլորի համար, տնտեսական տեսանկյունից դա շատ կարևոր է», – հավաստիացրեց ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները «հատուկ հարաբերություններ ունեն»․ «Սա խորը համագործակցություն է, փոխգործակցություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել