-Նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջև համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարմանը խոչընդոտելու միտման մասին: Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրան կարող է լինել միայն մեկ այլընտրանք` պատերազմը », – ասել է Պուտինը Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ կայացած հանդիպման ժամանակ։
«Եվ եթե, Աստված չանի, դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի: Նրանք, ովքեր փորձում են տորպեդահարել այս համաձայնագիրը: Բոլորը պետք է հասկանան և տեղյակ լինեն դրանից», – ավելացրեց Պուտինը:
Հիշեցնենք, որ նոյմբերի 19-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք արեւմտյան երկրներին «Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսելու փորձի համար։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արեւմտյան որոշ երկրներ հրահրում են հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վերջիններս վարկաբեկեն եւ խախտեն հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երեւանի համար: Իսկ ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է նրանց հաղթանակը», – ասել էր Նարիշկինը։
«ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տխրեցրել է այն փաստը, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ, քանի որ սա փաստացի «զրոյացրել է» նրանց երկար տարիների աշխատանքը, որն ուղղված էր Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղմանը», – ասել էր ԱՀԾ-ի ղեկավարը: