Ապրիլիայի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Շնորհակալություն, Ապրիլիա, հայ ժողովրդին համերաշխություն արտահայտելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,- ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ: