Անահիտ, Կիմա և Արամ Մուրադյանները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սպիտակի տարածքային ստորաբաժանման` խնդրելով 30.09.2002թ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական` 06021 4-4 մատյանի` 294 համարի տակ կատարված` Արամայիս Մուրադյանի և հայցվորների սեփականության իրավունքի գրանցումը, և 04.06.2009թ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական` 06-021-4-4 մատյանի` 294 համարի տակ կատարված` հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` 96,6 քմ մակերեսով շինության /բնակելի տուն/ գրանցման մասով` վերացնել:
Հայցվորները ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել են, որ` Արևաշողի հողի սեփականաշնորհման հանձնաժողովի` 23.07.1991թ. թիվ 206/2 որոշման և ՀՀ կառավարության` 25.02.1998թ. թիվ 114 որոշման հիման վրա` 30.09.2002թ. Կադաստրի կողմից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական` 06021 4-4 մատյանի` 294 համարի տակ կատարվել է` Արամայիս Մուրադյանի և հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցում` Լոռու մարզի Արևաշող համայնքի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի` թիվ 9 բնակելի տան և 0,143 հա հողամասի նկատմամբ:
Կադաստրում` 04.06.2009թ. գրանցվել է Կիմա Մուրադյանի, Արամ Մուրադյանի և Անահիտ Մուրադյանի սեփականության իրավունքը` Լոռու մարզի Արևաշող համայնքում գտնվող` 0,143 հա տնամերձ հողամասի, 96,6 քմ բնակելի տան, 11,8 քմ բաղնիքի և 31,1 քմ անասնագոմի նկատմամբ և տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման` թիվ 2411911 վկայականը:
Սույն վարչական գործով հայցվորները վիճարկում են Կադաստրի կողմից կատարված` Լոռու մարզի Արևաշող համայնքում գտնվող` 96,6 քմ մակերեսով բնակելի տան մասով վերոնշյալ իրավունքների պետական գրանցումները, պատճառաբանելով, որ այն կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի խախտմամբ, քանի որ այդ կառույցը բնակելի տուն և անշարժ գույք չի հանդիսանում:
Դատարանի եզրակացմամբ` Կադաստրի կողմից վկայակոչված այն փաստերը, որ վերը նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսացել` ՀՀ կառավարության` 25.02.1998թ. թիվ 114 որոշումը, հողի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի` 23.07.1991թ. թիվ 206/2 որոշումը, առաջին պետական գրանցման նպատակով կատարված քարտեզագրման տվյալները և նոտարի` 30.05.2009թ. թիվ 1004 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, նշված հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվել է օրենքի խախտմամբ:
Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել:
Աղբյուրը` Իրավաբան.net