Մովսես Հակոբյանը մանրամասնում է․ «Որոշել եմ ազատվել վարչապետի կոչից հետո»

Պաշտպանության նախարարի այն հրամանը, ըստ որի ինքն ազատվել է պաշտոնից, չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան։

Նա նշեց, որ պետք է խոսի նախարարի հետ, փորձեն շտկել այն, եթե չստացվի՝ կբողոքարկեն, քանի որ իր զեկուցագրում նշված է այն ճշմարիտ պատճատը, որի համար ազատվել է պաշտոնից։

«Որոշումս վաղուց եմ կայացերլ, որ զորացրվեմ բանակից, դեռ հոկտեմբերի 5-ին և դրա հիմքերը եղել են․ ինչու՞ այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել զորացրվելու, որովհետև հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու զինված ուժերին և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը»,-ասաց նա։

Մովսես Հակոբյանի խոսքով, ինքն իր որոշումը վերջանական կայացրել է ՀՀ վարչապետի կոչից հետո․ «Երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և վնգստացողներին, իր խոսքերով, դուրս մղել հրապարակից։ Այդ պահին ես որոշումս կյանքի եմ կոչել և զեկուցագիր եմ գրել՝ բանակից զորացրվելու համար»,-մանրամասնեց Մովսես Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել