Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում․ Դավիթ Տոնոյան

Բավականին թվով անհետ կորածներ կան, որոնք շատ դեպքերում ընտանիքի միակ կերակրողներն են․ սոցիալական ի՞նչ երաշխիքներ կունենան նրանց ընտանիքները։ Այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 18-ին, հարց ուղղեց Պաշտպանության նախարարին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Փաստացիորեն, մինչ կարգավիճակի ճշտումը, այս մարդկան ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում և ինչպես գիտեք՝ կյանքի ւ առողջությանը փոխհատուցման հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավականին երկար է, կապված հենց իրենց անհայտ ճանաչելու առիթով»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե արդյո՞ք փոփոխություններ և դիտարկումներ կան խնդրի վերաբերյալ։

«ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այսօր արդեն ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Լայնածավալ աշխատաքներ են կատարվում նաև ճշգրտման առումով։ Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են և իրենց հաշվառման առումով ուղղակի սխալ է եղել ամեն ինչ։

Իրոք, մենք նախաձեռնել ենք, օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես ենք եկել, բայց կլինեն նաև շտկումներ հիմնադրամից և պետական բյուջեից օգտվելու հնարավորություններից»,-ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել