Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի ոսկու հանքին․ Թագուհի Թովմասյան

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 18-ին, պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Սոթքի ոսկու հանքի ճակատագրով։

«Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայքնում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով։ Ես կուզնեայի հետաքրքրվել՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ինչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, ինչու՞ եմ հարցս տալիս, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քելբաջարի շրջանում»,-ասաց պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց, որ պատգամավորի հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել