Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման։

Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր։

Այս իշխանությունն այս տարիներին արել է իր առավելագույնը, արդյունքը՝ ողբերգություն։

Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել