21-ամյա երիտասարդի մեքենայի սրահից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Աշտարակ ճանապարհի անշարժ պահակետում ստուգել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա, որը վարում էր Աշտարակում բնակվող 21-ամյա մի երիտասարդ։

Այս մասին տոեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 5,45մմ տրամաչափի 12 փամփուշտով, ինքնաձիգի դատարկ պահունակներ, զրահաբաճկոն ու սաղավարտ։ Վարորդի հայտնածով՝ դրանք պատկանում են եղբորը։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել