Կառավարությունում անկարգություններ կազմակերպած քաղաքացիների շարքում նաև ԲՀԿ-ական պատագամավոր է եղել․ Լենա Նազարյան

Կառավարությունում անկարգություններ կազմակերպած քաղաքացիների շարքում նաև ԲՀԿ-ական պատագամավոր է եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա նախևառաջ, կարծում եմ, որ խելամիտ մարդիկ հասկանում են, որ պիտի կայունություն լինի, որոշակի ժամանակ անցնի։ Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել։ Դա հնարավոր չէ։ Մարդիկ վշտի մեջ են։ Նոր տնտրությունների մասին եք չէ՞ ասում։ Հրաժարականի մասի՞ն եք ասում՝ շատ լավ։

Հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտան մի խումբ մարդիկ, որոնք ջարդուփշուր արեցին կառավարության շենքը։ Անվտնագության աշխատակիցների հավաստմամբ, նրանց շարքում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը։ Ասե՞մ անունը․ Դավիթ Մանուկյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել