Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:
«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ Մնացականյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է։