Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե բոլորը ձև են արել, թե հնարավոր է խուսափել պատերազմից։
«Վերջին 30 տարվա ընթացքում ի՞նչ է արվել այդ տարածքներում»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով պետք է վերանայվի հայրենասիրության այն մոդելը, որը դրված է եղել մարդկանց գիտակցության մեջ՝ փող տալ, բանակից ազատվել, ծննդյան օրը ոտքի վրա խմել բանակի կենացը։
«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի էր… Հիմա էլ ինձ ասում են, այ, Արցախի նախագահի երդման արարողությունն ինչի՞ Շուշիում արեցին։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Լեռնային Ղարաբաղի նախագահը, Արցախի նախագահն իրավունք չունի՞ ընդեղ միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում այնտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած ինչի չեք կուզեկուզ ման եկել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում