Այսօր սպասվում է, որ ճանապարհ բացվի Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ․ Նիկոլ Փաշինյան

«Որտե՞ղ ենք մենք սխալվել, թեև հիմա պատերազմական իմաստով ամբողջական գործողությունները ավարտված չեն, բայց կարծում եմ, արդեն ժամանակն է խոսել մեր սխալների մասին»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանը։

Նա հորդորեց վարչապետին ներկայացնել, թե ովքե՞ր են թերացել, նշել վարչություն առ վարչություն։ Պատգամավորի խոսքով, նաև շատ քաղաքացիներ կան, որոնք ցանկանում են օգնություն ցուցաբերել Արցախին․ արդյո՞ք հնարավոր է այդ աշխատանքները կոորդինացնել։

Փաշինյանը հայտնեց, որ ինչպես ամեն օր, այս առավոտ ևս, Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզվել է, որ շատ արցախցիներ հետ են վերադառնում։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վերադարձողների թիվը գերազանցել է հազարը և տեմն աճում է և այն ինչ ասում եք, առաջիկա ամենակարևոր անելիքն է․ աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, նրան ում տները վնասված են՝ վերականգնվեն, ենթակառուցվածքները վերականգնվեն, տնտեսությունը սկսի աշխատել և դա ամենակարևոր անելիքն է, ինչի վրա պետք է կենտրոնանան Արցախի և Հայաստանի կառավարությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև կամավորների ընդգրկվածությունը՝ աշխատանքներում։

Նրա խոսքով, այսօր սպասվում է, որ ճանապարհ բացվի Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ և կգործի անխափան։

Անդրադառնալով դավաճանություններին, մեղավորներին ու թերացումներին, նա նշեց, որ տեսական դավաճանների մասին խոսելը ճիշտ ռեժիմ չէ, իսկ այն քաղաքացիներն ովքեր տվյալներ ունեն՝ պետք է դիմեն իրավապահ մարմիններին։

«Վերջին երկուսուկես տարվա մեր սխալն այն է, որ որ պետք է արձանագրենք՝ չենք կարողացել լրացնել այն ամեն ինչը, ինչը մեզ անհրաժեշտ էր լրացնել։ Օրինակ հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ ավելի ուշ պարզ է դարձել, որ դրանք բավարար չեն եղել պաշտպավելու վերջին ամիսներին ի հայտ եկած գործոններից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել