Իրական մեղավորները հիմա Նիկոլին են մեղադրում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրական մեղավորները հիմա Նիկոլին են մեղադրում

Հրեաները մի կարեւոր հատկություն ունեն, որը ցանկացած արհավիրքի, ջարդերի, ցեղասպանությունների ժամանակ դրսեւորվում է։
Ողբերգությունների ժամանակ նրանք մեղադրում են ամբողջ ժողովրդին, որը շեղվել է Աստծո (Ճշմարտության) ճանապարհից։

Մեղավոր են ոչ միայն ճշմարտության ճանապարհից շեղվողներն, այլեւ լռողները, անխուսափելի ողբերգեւթյան մոտալուտը հասկացողները, որոնք անարդյունավետ են մարդկանց տեղեկացրել ու դրա դեմը պայքարի ոչ բոլոր միջոցներն են կիրառել։

Մեկ անձը չի կարող այսքան ավերվածություններ առաջացնել, եթե չլիներ ՔՊ-ի ամբոխի լուռ հնազանդությունը, նախկինում իրենց ձայնը 5 հազար դրամով վաճառողների ֆեյք դառնալու վերամասնագիտացումը, դատարանները շրջափակելը ողջունողները, ժողովրդի անունից հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններն արդարացնողները, միմյանց նկատմամբ ատելություն շնչողները, պատերազմի գոտի – Արցախ, “հեղափոխություն” տարածողները, ազգային դժբախտությունների պատճառները դրսում որոնողները ….:

Նիկոլը չի այդ ամենը ստեղծել, նա ընդամենը դա օգտագործել է։

Նիկոլը բոլորի փրկությունն է, սակրալ զոհը, ով կազատի իրենց բաժին մեղքից ու ցավոք, կյանքը կշարունակվի նույն հունով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել