Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե ճիշտ չէ, որ ռուսական առաջարկն ընդունելու համար խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
«Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ խոսակցություն․ երեք անգամ ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները։ Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի ընդհանրապես չեն քննարկվել, մինչեւ ՌԴ նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, օր է եղել՝ մենք հինգ-վեց անգամ հեռախոսով զրուցել ենք»․-ասաց նա։