Ինձ տեղեկություն էին փոխանցել, որ Շուշիում 50 հոգանոց խումբ կար․ կոնտակտ խնդրեցի խմբի անդամներից, պարզվեց՝ Ստեփանակերտում են․ Նիկոլ Փաշինյան

Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի եւ դիրքավորվել այնտեղ։ Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, եւ, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած։

Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված․ օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե հիսուն հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։ Հետագայում պարզվեց, որ այդ անձն իրականում Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել