Ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։

Այս մասին տեղեկությունը մեզ Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արթուր Պիվազյանը։

«Նիստը նախագահել է դատավոր Ազարյանը։ Գրավի չափը եղել է 25 միլիոն դրամ։ Գումարն արդեն վճարված է, Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։»,-նշեց փաստաբանը։

Նա նշեց, որ առաջիկա քայլերի մասին նպատակահարմեր չեն

«Քրեական գործն արդեն դատարանի վարույթում է ու դատարանը նախնական դատական նիստում քննարկել է խափանման միջոցի հարցը։ Որոշել էր, որ վարույթն իրականացնող մարմինը խափանման միջոց ընտրելով Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը՝ դեռևս մնա ուժի մեջ, մենք էլ այդ որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան։ Դատավոր Ազարյանը որոշել էր, որ այս պահին կարող է նաև գրավը կիրառել որպես խափանման միջոց։ Պաշտպանական թիմը այս պահին հետագա քայլերի մասին նպատակահարմար չի գտնում այլ պարզաբանումներ տալ գործի վերաբերյալ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել