Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ։
6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։
1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։
Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով:
Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են: