Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված Վաղինակ Փ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վաղինակ Փ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում տեղեկանալով, որ ավագ եղբայրը Ժիրայր Փ.-ն Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու 1ա հասցեում գտնվող «Վանա-նավակ» ռեստորանում ընկերների հետ միասին ծննդյան տարեդարձը նշելիս վիճաբանության և կռվի մեջ է մտել նույն ռեստորանում սգո հացկերույթի մասնակցող այլ անձանց հետ, գնացել է հիշյալ ռեստորանի մոտ, ինքն Էլ միջամտել վիճաբանությանը, ապա նույն վայրում Շավարշ Խ.-ի հետ ծեծկռտուքի ընթացքում նախապես իր մոտ գտնվող դանակով վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է նրա որովայնին և առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net