Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Արցախից Հայաստան․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում գտնվող արցախցիներին հորդորեց չմասնակցել քաղաքական ընդվզումներին։

«Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ ընդվզումներից, քաղաքական երևույթներից։ Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքը, գոնե այդ առումով մեր կողքը, ձեր կողքը։ Լինելով Երևանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, շարունակում են կրել, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են։

Ես կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ։ Ինչպես կազմակերպված, թե անկազմակերպ տարհանվել ենք, պիտի հետ գանք բոլորս Ղարաբաղ։ Այս երկու օրերի ընթացքում մենք կլուծենք ենթակառուցվածքների հարցը, ջրի, հոսանքի, կփորձենք նաև գազի։ Ուզում եմ վստահեցնել՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Իսկ այն քաղաքացիները, որ կոչով դիմել են ինձ՝ հադրութցիները՝ ի՞նչ անենք․․ Իհարկե առաջինը պետք է պաշտպանեինք Հադրութը։ Չկարողացանք անել։

Այսօր խոստանում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երևանում, ապա Արցախում ապահովել նվազագույն կենցաղային, բնակարանային պայմաններով, հետագայում՝ նաև արմատական։ Չունենք վերջնական որոշումը՝ ինչ ենք անելու, չունենք քաղաքական վերջնական քարտեզը, բայց ուզում եմ երաշխավորել և վստահեցնել ձեզ՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Արցախից Հայաստան, հետ ենք բերելու՝ ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետև ուրիշ տեղ մեծ չեն սպասում, ոչ մի երկրում մեզ չեն սպասում։

Հայտարարել եմ, եթե ունեք խնդիր՝ դիմեք ձևավորված օպերատիվ շտաբ՝ Արցախի կառավարության ներկայացուցիչների կողմից կազմված։ Ցանկացած հարց ընդառաջելու են, իհարկե ոչ թե մշտական բնակարանային խնդրի, բայց սոցիալական և այլն խնդիրների համար։ Պետք չէ տրվել սադրանքների։ Մեր երկիրը վերջնականապես կործանելու սադրանք է։ Մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնաու դեմ, որ շարունակում է քայլքայել մեր միասնականությունը։ ՈՒզում եմ բոլորիդ հանդարտության կոչ անել և վստահեցնել, որ Արցախը մնալու է հայկական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել