Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում է. Շաքե Իսայան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտնում է.

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում է»:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել էր նաև Շուշիի անկման, դրա շուրջ խոսակցությունների, դավադրությունների ու Գագիկ Ծառուկյանի մասին։

«Եթե դավադրության կամ դրա պատճառների մասին ենք խոսքում, եկեք արձանագրենք նաև էսպիսի մի փաստ․ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը, ու հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ՝ կամուֆլյաժ ներկով ներկած, տեսանք վիլիսներ և այլն․․․ Բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս։ Գուցե սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև, որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին՝ հնարավոր կլիներ Շուշին պահեր։ Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին։ Գուցե սա մի փոքր սիմվոլիկ․․ բայց իրականում սիմվոլիկ էլ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ գուցե այդ նիվաները․ վիլիսներն ու ջոկատները ոչ թե Շուշիում, այլ Հայաստանում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել։ «Եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել