Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ուղիղ եթերում է, նա նշում է, որ իրեն մեղադրում են Արցախի երեք տարածք՝ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին հանձնելու համար։
«Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ՝ պահելու մասին է»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով, եթե չստորագրվեր այդ հայտարարությունը, ապա կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մյուս պաշտպանական շրջաններն ու հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ ու տեղի կունենար ամբողջական կոլապս։
«Շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրություների մասին։ Ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո Շուշին երկու անգամ ետ վերադարձնելու փորձեր են արվել, մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսը մի ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի, և լրատվության ամբողջ հակասությունները կապվում էին հենց սրա հետ»,-ասաց Փաշինյանը։