Ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ: Արդյունքում, պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 12 ամյա Ա. Մկրտչյանը և 15 ամյա ծնված Մ. Գևորգյանը:
Այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեսբուքյան էջում գրել է երեխաների մահվան հետ կապված երկու մոտեցում.
1.ականների տեղադրման, ականազերծման անմիջական պատասխանատվությունը միանշանակ Ռուսական կողմինն է, նա է վարձակալում այդ տարածքը
2. ինչո ՞վ է պայմանավորված մարտական ականների օգտագործումը և ընդհանրապես ինչպիսի ՞ն են այդ տարածքների վարձակալության պայմանները:
Ըստ Սաքունցի` ՀՀ իշխանությունները նույնպես անմիջական պատասխանատվություն ունեն այդ միջադեպի համար:
Աղբյուր՝ Իրավաբան.net