Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հակոբ Փ.-ի և Ստեփան Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հակոբ Փ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կոչումով ավագ լեյտենանտ, պաշտոնատար անձ, պետ, անցնելով իր լիազորությունների սահմանները, ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ստեփան Ա.-ին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ստեփան Ա-ին ևս առաջադրվել է մեղադրանք: Նա մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող Հակոբ Փ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ:
Գործով մեղադրյալ Հակոբ Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Ստեփան Ա.-ի նկատմամբ` կալանավորում:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net