Հայկ Մարությանի որոշմամբ երկու պոլիկլինիկայի տնօրեն կշարունակեն պաշտոնավարել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 30-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու պոլիկլինիկայի տնօրեն կշարունակի պաշտոնավարել։ Որոշումներում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով Վ. Հովհաննիսյանի գրավոր համաձայնությունը և ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 27-ի N 518-Ա որոշման N 1 հավելվածի 75-րդ կետով՝ «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Հովհաննիսյանի հետ 29.10.2015թ. կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգել 2 տարի ժամկետով (30.10. 2020թ.- 30.10.2022թ.)»:

«Հիմք ընդունելով Ս. Ռաֆյանի գրավոր համաձայնությունը և ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 27-ի N 518-Ա որոշման N 1 հավելվածի 75-րդ կետով՝ «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սամվել Ռաֆյանիի հետ 29.10.2015թ. կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգել 1 տարի ժամկետով (30.10. 2020թ.- 30.10.2021թ.)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել