Բուն ռազմագիտության մասով նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը. Ժաննա Անդրեասյան

Իրավիճակով պայմանավորված հնարավո՞ր է, որ դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ժամերն ավելանան կամ փոխվի մեթոդիկան: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ այս հարցին անդրադարձավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեսասյանը:

«Մինչև պատերազմական դրությունը մենք նախաձեռնել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց և դրանցից մեկը, որ վերանայվում էր ՆԶՊ-ի չափորոշիչն էր: Ինտենսիվ քննարկել ենք ՊՆ-ի, ռազմական բուհերի, ԱԻՆ-ի հետ և դրա հիման վրա զգալի վերանայել ենք: Ամբողջությամբ հաշվի ենք առնում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որ կան, որպեսզի կարողանանք այս առարկայի շրջանակներում լուծել այն խնդիրները որ ունենք: Այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության մասին է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների և սկզբունքների, որոնց ուսուցումը դպրոցներում պետք է արդյունավետության տեսանկյունից բարձրացնել: Մենք այս բոլոր հարցերը հաշվի ենք առնում, քննարկում ենք: Բուն ռազմագիտության մասով նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ է տալու ապահովել գործնական բաղադրիչը, սա թույլ կտա, որ մենք ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես կբարելավենք պրակտիկ հմտությունների իմացությունը»,- ասաց փոխնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել