Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Ստեփանակերտում այցելել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված ծննդատուն

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են.

«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն Ստեփանակերտում այցելել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված ծննդատուն և միջազգային հանրությանը ներկայացնում է ադրբեջանական վայրագությունները»:

«Բարի լույս Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից: Հենց հիմա մենք գտնվում ենք Ստեփանակերտի ծննդատանը, որն այս շաբաթ հրթիռակոծվեց: Նրանք թիրախավորում են խաղաղ բնակչությանը, նրանք թիրախավորում են քաղաքացիական կառույցները: Միջազգային հանրությունը պետք է արագ արձագանքի, որպեսզի կանխվի Ադրբեջանի կողմից կատարվող նոր ցեղասպանությունը»,- ասել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել