Այսօր, Հնդկաստանի Քաշմիր նահանգի Դել Լճի հարևանությամբ հանգստի համար նախատեսված լողացող տան իր սենյակում մահացած վիճակում հայտնաբերվել է 24 ամյա բրիտանուհի զբոսաշրջիկը: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը: Վերջիններիս փոխանցմամբ, մահացած զբոսաշրջիկը Սառա Էլիզաբեթն էր, ում առավոտյան հայնտաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված:
Ոստիկանությունը կասկածում է, որ մահվանից առաջ նրան բռնաբարել են, քանի որ վերջինս վրա եղած հագուստն ամբողջությամբ պատռված էր:
Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, սույն գործով հոլանդացի զբոսաշրջիկ, 43 ամյա Դեյվիդ Ռեչորդը, ով բնակվում էր լողացող տան մեկ այլ սենյակում, ձերբակավել է Ջամու նահանգի Շրինագար մայրուղու հատվածում, երբ փորձ էր կատարել լքել Valley at Qazigund նահանգի սահմանները-հայտնում է The Indina Express-ը:
Լուսանկարը` The Indina Express-ի
Աղբյուրը` Իրավաբան.net