Օրենքի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:
Կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` այդ հանձնաժողովների կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:
Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:
Իրավական այլ ակտերի ընդունման օր է համարվում դրանց տեքստերն իրավասու պաշտոնատար անձանց կողմից ստորագրվելու օրը:
Հանրաքվեներով ընդունված իրավական ակտերի ընդունման օրը որոշվում է հանրաքվեների մասին օրենքներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:
Աղբյուր`Իրավաբան.net