Արմեն Գինոսյանին (անուն, ազգանունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունվար-փետրվար ամիսների ընթացքում կատարել է մի շարք գողություններ:
Արմինե Արամյանին (անուն, ազգանունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 04.02.2013թ. ամուսնու` Արմեն Գինոսյանի հետ նախնական համաձայնության գալով, գողություն կատարելու դիտավորությամբ «Երևան սիթի» հանրախանութից փորձել են գաղտնի հափշտակել սննդամթերք և կենցաղային պարագաներ:
Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net