Ինչպես գիտենք, գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին:
Իսկ ի՞նչ պետք է պարունակի ծանուցագիրը:
Ծանուցագիրը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը և ստույգ հասցեն.
2) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
3) գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին.
5) նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում.
6) նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net