Թուրքական լիրան շարունակում է «ընկնել»․ Bloomberg

Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ, դրա արժեքըարժեքը կազմել է 8.44, իսկ մեկ եվրոյի նկատմամբ՝ 8.83, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ միայն հոկտեմբեր ամսին թուրքական լիրան արժեզրկվել է 7,5 տոկոսով, ինչը Թուրքիայի ազգային արժույթը վերածել է Bloomberg-ի վարկածով ամենաարագ գահավիժող դրամական միավորների առաջատարի։ Նոյեմբերի 3-ին ակնկալվում է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը կհրապարակի հոկտեմբեր ամսվա տվյալները, որոնց արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գնաճը կկազմի 12%, իսկ 2020թ․սեպտեմբերի համեմատությամբ՝ 2,15%: Թուրքական արժույթի 2020թ․ սեպտեմբերի վերջին օրերին արագացած անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:

Հոկտեմբերի 31-ին Վանի 7-րդ նահանգային կոնգրեսում Էրդողանը իր ելույթում հայտարարել էր նոր տնտեսական ճգնաժամի դեմ «ազատագրական պատերազմ» սկսելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել