Հանրահայտ է, որ շահագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա հաշվառման համարանիշ: Այդ համարանիշը պետք է փակցված լինի ոչ թե վարորդի համար նաընտրելի, այլ դրա համար հատուկ սահմանված տեղում:
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հազար ՀՀ դրամի չափով:
Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուր հազար ՀՀ դրամի չափով:
Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net