ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։