ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը՝ «Հայաստան համայհայկական հիմնադրամ»-ին

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են․

«Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնն ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությանն է հանձնել սեփական ուժերով հավաքված մեկ տոննա թղթի թափոն։ Վերջիններիս կողմից վերամշակման տրվող թղթի գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։

ԱԱՏՄ ողջ աշխատակազմի կողմից հիմնադրամին հանուն ուժեղ Արցախի նվիրատվություն էր կատարվել նաեւ հոկտեմբերի սկզբին։
Նախաձեռնությանը ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ միացել էին տեսչական մարմնի բոլոր՝ 200-ից ավելի աշխատողներն՝ առանց բացառության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել