Քրեական դատավարությունում դատական ծախսերը բաղկացած են`
1) տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից.
2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից.
3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից.
4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից.
5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից.
6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից.
7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից.
8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:
Դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Աղբյուրը` Իրավաբան.net