Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԱԹՍ-ի վրա AZAD Systems նշում կա։
Նշենք, որ 2009 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանում UAV արտադրության գործարան կառուցելու մասին: 2011-ի մարտին ձեռնարկությունը շահագործման հանձնվեց AZAD Systems Co անվամբ, որից հետո ձեռնարկությունը սկսել է Orbiter-ի և Aerostar-ի արտադրությունը: