Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արմալա» ՍՊԸ-ի` պետական բյուջեի օգտին 64.048.500 ՀՀ դրամ բռնագանձելու վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։
Արմալա» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 01.12.2006 թվականին։ Ընկերությունը 01.12.2006 թվականից մինչև 31.03.2008 թվականը իրականացրել է մեծածախ առևտրի գործունեություն։ Ընկերության պարտավորությունը առաջացել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության 16.09.2008 թվականի թիվ 1037119 ստուգման ակտով։ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 07.07.2008 թվականի թիվ 1037119 հանձնարարագրով ընկերությունում իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որով ընկերությանը պետական բյուջե վճարման է առաջադրվել 64.048.500 ՀՀ դրամ:
Դատարանը վճռեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Արմալա» ՍՊԸ-ի` 64.048.500 (վացունչորս միլիոն քառասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել։
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: