Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ։
Դո՛ւ կանգնեցիր մինչեւ վերջ։
Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Շավարշ։
Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,-նշել է նա։