Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել