Այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք. Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Առաջնորդվեով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արված կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու:

Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել