Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով: Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. – Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»: