Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է ․․․
Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ։ Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։
Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ, ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։
ԼԻՆԵ՛ՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱՅՈՑ ԶԵՆՔԻ և ԱՆՎԱՆ ՓԱՌՔԻՆ:
ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՄՈՒՐ ԿԱ և ՊԵՏՔ Է ԼԻՆԻ:
ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է և ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Հ․ Գ․ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին»։