Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից: Սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերի ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1017-Ն որոշմամբ:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա:
Հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net