Անձնագրային և վիզաների վարչության 2 մասնաճյուղ ժամանակավորապես չի աշխատի. ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /covid-19/ պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։

Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։

Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել