Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Ոստիկանության փոխանցմամբ` հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
Սպանության գործի հետագա նախաքննությունը իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net