Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը:

Դիմորդների հրամանագրման և նրանց կացություն տրամադրելու մասին համապատասխան տեղեկատվությունը ուսումնական հաստատությունները ԿԳՄՍ նախարարությունն պետք է ներկայացնեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը:

Փոփոխությունները պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել