Սևակ ջա՜ն, ունենալու ենք քո, մեր մյուս նահատակ որդիների երազած հայրենիքը․ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ

«Մասունք» ավանդական երգի-պարի համույթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվել է համույթի պարող Սևակ Մնացականյանը։

«Սևակ ջան։

Ու հուսավառ ու վրիժավառ հայորդին, որպես լեռան կատարից պոկված հսկա ժայռ նետվեց դեպի թշնամին ու… ընկավ…
Փա՜ռք քեզ, հազա՜ր փառք…

Յոթնիցս փա՜ռք սուրբ հայրենիքի համար ընկած բոլոր Նահատակներին…
Մեր Սևակը…Մարդ, ով ուներ տեսակ՝ ՀԱՅՈՒ տեսակ, ով ամեն լավ գործում առաջատար էր, ով որպես ծնող, որպես ընկեր, որպես որդի, որպես մանկավարժ, որպես քաղաքացի, որպես մարդ՝ միշտ օրնակելի էր և վերադաստիարակիչ…
Սևակ ջա՜ն, ունենալու ենք քո, մեր մյուս նահատակ որդիների երազած հայրենիքը, արարելու-ապրելու ենք այստեղ, շենացնելու ենք հանուն ձեզ, հանուն ձեր տված կյանքի:
Հիշատակդ փառավոր, Սևակ ջան…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել