Եվս 4 հաշմանդամ փորձաշրջան կանցնի Արտակարգ իրավիճակների նախարարությունում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 5-րդ նիստը։

ԱԻՆ-ի փոխանցմամբ` հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 9 քաղաքացու, որոնցից 4-ը հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, արդեն 10 հաշմանդամ ներկայումս աշխատում է ԱԻՆ համակարգում, իսկ չորսը` փորձաշրջան անցնում։

Մոտ ապագայում ԱԻ նախարարությունը նույն գործունեությունը կծավալի նաեւ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ նախատեսվում է ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծել մարզերում: Դրա շնորհիվ մարզերում ապրող հաշմանդամներն ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու ավելի մեծ հնարավորություն կստանան:

Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակավոր հաշմանդամներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։

Լուսանկարը` mes.am
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել